Ռեկտոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ

 

Տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը

1956թ., փետրվարի 16, Տավուշի մարզ, ք.Բերդ:

Աշխատանքային գործունեությունը

2011թ. ապրիլի 26-ին ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,

2011թ. մարտի 9-ից` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,

2008-2011թթ.`  ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական,

2005-2008թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

2001-2005թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ,

2000-2001թթ.` ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն, խորհրդական,

1999-2000թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարություն, բաժնի պետ,

1998-1999թթ.` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ,

1991-1994թթ. և 1996-1998թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ,

1988-1991թթ.` ՀՀ ՊետՇին, բաժնի պետ,

1981-1982թթ. և 1985-1988թթ.` Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ:

Կրթությունը

1994-1996թթ.` սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում: Պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,

1982-1985թթ.` սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,

1979թ.` գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և գործուղվել ասպիրանտուրա: Ստացել է նաև իրավագետի որակավորում,

1974թ.` ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ:

Այլ տվյալներ

2011 թվականից` ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ,

2007-2010թթ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտական ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ,

2006թ. և  2007թ.` պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով,

2006թ.` ստացել է պրոֆեսորի կոչում,

2006թ.` ընտրվել է Բնապահպանության և Կենսագործունեության Անվտանգության Գիտությունների Միջազգային Ակադեմիայի անդամ,

2005-2007թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարաման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ,

2003 թվականից` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ,

2002 թվականին մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դացընթացներին, Ավստրիա,

1996թ.` ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ,

1979-1981թթ.` ծառայել է Խորհրդային բանակում,

Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների:

Կուսակցական պատկանելիությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի 2 որդի:

 


Հեռ.`    (+37410) 52 17 20

Ֆաքս` (+37410) 52 88 64

Էլ. հասցե` k.atoyan@asue.am  



Նորություններ

Անգլերենի դասընթացներին մասնակից ՀՊՏՀ դասախոսները ստացան հավաստագրեր

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ նախաձեռնությամբ կազմակերպված անգլերենի դասընթացների առաջին փուլն ավարտած դասախոսների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՊՏՀ...

18 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ դիմորդների հոսքն օրեցօր ավելանում է

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՄերիԲադ...

18 Մյս 2012 Ավելին
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ևս ամփոփվել են ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանություններն ավարտվել են նաև ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում: Դեկան Աշոտ Մաթևոսյանի տեղեկացմամբ` առկա բակալավրիատի հ...

18 Մյս 2012 Ավելին
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ` հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելուհամար դիմու...

18 Մյս 2012 Ավելին