Ուսանողական խորհուրդ

Այլ Էջեր

Ուսանողական խորհուրդ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, որպես ուսանողական ինքնակառավարման մարմին, ձևավորվել է 1994 թվականին:

Ուսանողական խորհրդի կազմում գործում են 5 ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ:  Դրանք են`

  1. Կառավարման ֆակուլտետ 
  2. Ֆինանսական ֆակուլտետ 
  3. Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ 
  4. Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ 
  5. Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ

Ուսանողական խորհուրդում գործում են հետևյալ մշտական հանձնաժողովները`

  1. Ուսումնագիտական (նախկինում ուսումնամեթոդական) հանձնաժողով
  2. Արտաքին և ներքին կապերի հանձնաժողով (նախկինում` Ուսանողության հետ կապերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողով)
  3. Մամուլի և լրատվության հանձնաժողով
  4. Մշակույթի, սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողով (նախկինում` «Հանգստի և ժամանցի»)
  5. Կազմակերպչական հանձնաժողով
  6. «Нар-Хоз» գրական և թատերական ստուդիա

Ուսանողական խորհուրդը սերտ կապերի մեջ է հետևյալ կազմակերպությունների հետ`

  1. Հայաստանի Ազգային Ուսանողական Ասոցիացիա (ANSA - Armenian National Student Association)
  2. ՀԵՀ (Համահայկական երիտասարդական հիմնադրամ)
  3. ՀԵԱԽ
  4. Ռուսաստանի պետական առևտրատնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողական խորհուրդ:

Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումները  ֆինանսավորվում են հետևյալ կառույցների և կազմակերպությունների կողմի`

  1. Համալսարանի ռեկտորատ
  2. Համալսարանի արհկոմիտե
  3. ՀԵՀ
  4. ՀԵԱԽ
  5. այլ կազմակերպություններ

Ուսանողական խորհուրդը մինչ այժմ նախագահել են`

  1. Սևակ Խաչատրյանը  (2010-ից առ այսօր)
  2. Նարեկ Մանթաշյանը (2007-2010)
  3. Արմեն Ալեքսանյանը (2003-2007)
  4. Աբրամ Բախչագուլյանը (2000-2003)
  5. Արթուր Գյուլազյանը (1999-2000)
  6. Արման Գրիգորյանը (1998-1999)
  7. Սամվել Եղիկյանը (1996-1998)
  8. Ռաֆայել Սարգսյանը (1995-1996)
  9. Մարկոս Շիրինյանը (1994-1995)

Ուսանողական խորհրդին վերաբերող հավելյալ տեղեկության համար` Ուսանողական խորհուրդ

Նորություններ

Անգլերենի դասընթացներին մասնակից ՀՊՏՀ դասախոսները ստացան հավաստագրեր

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ նախաձեռնությամբ կազմակերպված անգլերենի դասընթացների առաջին փուլն ավարտած դասախոսների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՊՏՀ...

18 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ դիմորդների հոսքն օրեցօր ավելանում է

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՄերիԲադ...

18 Մյս 2012 Ավելին
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ևս ամփոփվել են ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանություններն ավարտվել են նաև ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում: Դեկան Աշոտ Մաթևոսյանի տեղեկացմամբ` առկա բակալավրիատի հ...

18 Մյս 2012 Ավելին
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ` հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելուհամար դիմու...

18 Մյս 2012 Ավելին